Որքան երկար է շարունակվում հակամարտությունը Ղարաբաղում, այնքան ինտենսիվ են զինվում հակամարտող կողմերը, այնքան բարձր է նոր էսկալացիայի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ռիսկը: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից առաջ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը: «Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ունեցած կատաղի մարտերը ցույց են տալիս, որ երկարաժամկետ ստատուս-քվոն խոցելի է երկարաժամկետ հեռանկարով»,- ասել է Շտայնմայերը:
Միևնույն ժամանակ Շտայնմայերն ընդգծել է հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ ունեցած կարևոր դերակատարումը: Նրա կարծիքով՝ հիմնական նպատակը պետք է լինի «շփման գծում հրադադարի հաստատումն ու ամրապնդումը, վստահության մեխանիզմների համաձայնեցումը և բանակցային գործընթացի սկսումը»: