ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության գանձարանային պարտատոմսերում Սաուդյան Արաբիան պահում է 116․8 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը` նշելով, որ չնայած ամերիկյան իշխանությունները գանձարանային պարտատոմսերի օտարերկրյա տերերի տվյալները հրապարակում են 1974 թվականից, սակայն Սաուդյան Արաբիայի նկատմամբ պարտքի չափն առաջին անգամ է նշվում:
Հրապարակված տվյալների համաձայն` Սաուդյան Արաբիան մտնում է ամերիկյան պարտատոմսերի պահողների տասնյակի մեջ: Խոշորագույններից են մնում Չինաստանը (1․3 տրիլիոն դոլար) և Ճապոնիան (1․1 տրիլիոն դոլար): Գործակալությունը նշում է, որ չի բացառվում, որ Սաուդյան Արաբիայի նկատմամբ ամերիկյան պարտքի չափն ավելի մեծ լինի: