Հանդիսատեսը պահանջում է վերանայել «Եվրատեսիլ- 2016»-ի արդյունքները

10:52     17 մայիսի, 2016

Change.org կայքում հայտնված միջնորդագիրը, որով «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի արդյունքների վերանայման կոչ է արվում, արդեն ավելի քան 449 հազար ձայն է հավաքել։

«Այս միջնորդագիրն ուղղվում է Եվրոպական հեռարձակող միությանը բոլոր երկրպագուների անունից, ովքեր համաձայն չեն «Եվրատեսիլ-2016» մրցույթի արդյունքների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Արշավի կազմակերպիչները նշում են, որ իրենք կասկած չունեն մրցույթի արդար լինելու հարցում, այդ իսկ պատճառով արդյունքները պետք է վերանայվեն։


© armedia.am