Օբաման ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահն է. Թրամփ

11:33     17 մայիսի, 2016

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն արձագանքել է իր մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պարբերական հայտարարություններին։ Թրամփն Օբամային անվանել է ողջ պատմության մեջ երկրի ամենավատ նախագահը։ «Թե՛ քաղաքականության մեջ, թե՛ կյանքում տգիտությունն առաքինություն չէ։ Դա է հիմնական պատճառը, որ նախագահ Օբաման ամենավատ նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի մի շարք արտահայտություններ ամերիկյան արժեքների դավաճանություն են հանդիսանում:


© armedia.am