ԱՄՆ՝ Քաղցկեղի ազգային ինստիտուտի լայնամասշտաբ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունն իջեցնում է քաղցկեղի շատ տեսակների առաջացման հավանականությունը: Այս մասին փոխանցում է Utro.ru կայքը:
Ուսումնասիրություններն իրականացվել են 19-98 տարեկան 1,44 մլն անձանց շրջանում, 11 տարվա միջին տևողությամբ: Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել է մոտ 187 հազար քաղցկեղի դեպքեր, այդ թվում՝ հազվադեպ տեսակի:
Արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական բարձր ակտիվությունը նվազեցնում է այդ հիվանդության տարբեր տեսակների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են օրինակ հաստ աղիքի, արգանդի, կրծքի քաղցկեղները:
Ֆիզիկական ակտիվության ներքո հետազոտողներն ի նկատի ունեն շաբաթական մոտավորապես 2,5 ժամ տևողությամբ պարբերական վազքը, քայլքը, կամ լողը: