Չավուշօղլուն պատրաստ է հրաժարական տալ, եթե...

12:01     18 մայիսի, 2016

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի ԻՊ հետ Թուրքիայի կապը, փոխանցում է Anadolu գործակալությունը։

«Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԻՊ-ին աջակցելու գոնե մեկ ապացույց, ես պատրաստ եմ հեռանալ։ Եթե ոչ, ապա դուք մինչև ձեր վերջին օրերը հյուր կլինեք մեզ մոտ Անթալիայում»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում, որտեղ մասնակցում էր Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպմանը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք խոսում են շատ լուրջ ցանցի մասին՝ ստեղծված Թուրքիայի կողմից ԻՊ-ի մատակարարումների համար։ Խոսքը, մասնավորապես, թուրք-սիրիական սահմանի 90 կմ հատվածի մասին է, որը դեռևս վերահսկում են ահաբեկիչները։


© armedia.am