Եթե Թրամփը նախագահ դառնա, կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդին

18:30     18 մայիսի, 2016

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ընտրվի ԱՄՆ-ի նախագահի, կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ և կքննարկի նրա միջուկային ծրագիրը, հաղորդում է BBC-ն:

«Ես կխոսեի նրա հետ, ես խնդիր չունեմ նրա հետ շփվելու», - Թրամփն ասել է Կիմ Չեն Ընի մասին:

Դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնը դատապարտել է Թրամփի ցուցաբերած «տարօրինակ հետաքրքրությունն օտարերկրյա բռնապետերի հանդեպ»:


© armedia.am