Մալդիվների Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ որոշել է խզել Իրանի հետ 40-ամյա դիվանագիտական հարաբերությունները:
Մալդիվներն իր այդ որոշումը բացատրում է նրանով, որ Մերձավոր Արևելքում Իրանի վարած քաղաքականությունը կործանարար ազդեցություն է ունենում տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության վրա: Երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում նշված է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունը նույնպես կապված է երկրի խաղաղության, կայունության ու անվտանգության հետ:
Մալդիվների բնակչությունը հիմնականում սունի մուսուլմաններ են, և այս կերպ երկիրը փորձում է ընդգծել Սաուդյան Արաբիայի հետ իր բարեկամական հարաբերությունները: