Զախարովան Չավուշօղլուին խորհուրդ է տվել հրաժարական տալ

21:43     18 մայիսի, 2016

Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը ՝ խորհուրդ տալով նրան  հրաժարական տալ, հաղորդում է Комсомольская правда-ն:

Ավելի վաղ թուրք նախարարը հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Թուրքիայի կապը Իսլամական պետության հետ:

«Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԻՊ-ին աջակցելու գոնե մեկ ապացույց, ես պատրաստ եմ հեռանալ։ Եթե ոչ, ապա դուք մինչև ձեր վերջին օրերը հյուր կլինեք մեզ մոտ Անթալիայում»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում:

Մարիա Զախարովայի խոսքով, Չավուշօղլուն պետք է իր պաշտոնը լքեր դեռևս այն ժամանակ, երբ թուրքական ՌՕՈՒ-ն ռուսաստանյան ինքնաթիռ էր խոցել:  

«Իսկ Իսլամական պետության հետ կապերի համար հրաժարական չեն տալիս, այլ բանտ են գնում», -  Facebook-ում գրել է դիվանագետը:


© armedia.am