Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը ՝ խորհուրդ տալով նրան հրաժարական տալ, հաղորդում է Комсомольская правда-ն:
Ավելի վաղ թուրք նախարարը հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի Թուրքիայի կապը Իսլամական պետության հետ:
«Եթե Ռուսաստանն ունի Թուրքիայի կողմից ԻՊ-ին աջակցելու գոնե մեկ ապացույց, ես պատրաստ եմ հեռանալ։ Եթե ոչ, ապա դուք մինչև ձեր վերջին օրերը հյուր կլինեք մեզ մոտ Անթալիայում»,- հայտարարել է Չավուշօղլուն Վիեննայում:
Մարիա Զախարովայի խոսքով, Չավուշօղլուն պետք է իր պաշտոնը լքեր դեռևս այն ժամանակ, երբ թուրքական ՌՕՈՒ-ն ռուսաստանյան ինքնաթիռ էր խոցել:
«Իսկ Իսլամական պետության հետ կապերի համար հրաժարական չեն տալիս, այլ բանտ են գնում», - Facebook-ում գրել է դիվանագետը: