Իտալական երկու քաղաքային խորհուրդներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

12:51     19 մայիսի, 2016

Կանոզայի (Canosa) քաղաքային խորհուրդը մայիսի 16-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Մինչ այդ՝ ապրիլի 30-ին, Հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել էր նաև իտալական մեկ այլ քաղաքի՝ Չիվիտա Կաստելլանայի (Civita Castellana) խորհուրդը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Այսպիսով, Իտալիայում տեղական իշխանությունների՝ նահանգային և քաղաքային խորհուրդների մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել և հայ ժողովրդին իրենց համերաշխությունն են հայտնել 107 խորհուրդներ:


© armedia.am