Հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել. ՀՀ ՊՆ

11:41     19 մայիսի, 2016

Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նախորդ օրերի համեմատությամբ` օպերատիվ իրավիճակը պետական սահմանագոտու ամբողջ երկայնքով համեմատաբար հանգիստ է եղել:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:


© armedia.am