Օրյոլ քաղաքում կբացվի մարշալ Բաղրամյանի հուշարձանը

10:36     20 մայիսի, 2016

Մայիսի 20-ին Ռուսաստանի Օրյոլ քաղաքում բացում են մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը: Զորահրամանատարի արձանն արդեն կանգնեցված է Տանկիստների պուրակում, հայտնում է ТАСС-ը:

«Հուշարձանի նախագիծը մշակել և բրոնզով մարմնավորվել է օրյոլցի քանդակագործ Ալեքսեյ Ռիվկինը: Բաղրամյանի հուշարձանն իրենից ներկայացնում է մարշալի երեքմետրանոց քանդակն ամբողջ հասակով: Մարշալի ոտքերի մոտ ընկած են տապալված գերմանական դրոշներ և էսէսական զինանշանը»,- նշել են քաղաքի վարչակազմում: Հուշարձանն ստեղծվել է մասնավոր միջոցներով, նախագծի արժեքը շուրջ10 միլիոն ռուբլի է:

Բաղրամյանը (1897 - 1982) զորքերի հրամանատար էր Կուրսկի ճակատամարտի ընթացքում: Բաղրամյանի հրամանատարությամբ գործող 11-րդ բանակի միավորումները մյուս բանակների հետ համատեղ հաջողությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը, ինչի շնորհիվ 1943 թվականի հուլիսի 29-ին ազատագրվեց Բոլոխով քաղաքը, օգոստոսի 5-ին՝ Օրյոլը:


© armedia.am