Քննարկվում է ԵԱՏՄ ընդհանուր նավթային շուկայի ստեղծման հարցը

15:28     20 մայիսի, 2016

Այսօր Երևանում ընթացող ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ կարող է ընդունվել ԵԱՏՄ ընդհանուր նավթային շուկայի հայեցակարգի մասին որոշում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Վերջինիս փոխանցմամբ՝ այդ հարցը քննարկվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նեղ շրջանակի նիստի ժամանակ:

«Փաստաթուղթն անհրաժեշտ է, որ մինչև 2025 թվականը ունենանք միասնական շուկա հասկանալի կանոններով և աշխատանքի հասկանալի սկզբունքներով: Դրանում մենք բոլորս ենք հետաքրքրված», - նշել է Մեդվեդևը:


© armedia.am