Մեդվեդևը կարևորել է ԵԱՏՄ-ում մաքսային կոդեքսի ընդունումը

19:20     20 մայիսի, 2016

Եվրասիական  տնտեսական միության մաքսային կոդեքսը կարևորագույն քայլ է: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական նիստի ընթացքում, հաղորդում է REGNUM  գործակալությունը:

Մեդվեդևը նաև նշել է, որ կոդեքսի ընդունումը ձգձվել է. «Մենք աջակցում ենք ամեն ինչ ավելի արագ անելու և մնացած ճանապարհն անցնելու գաղափարը: Այսօր մենք նույնիսկ կարող ենք ֆիքսել վերջնաժամկետը»,- մասնավորապես նշել է Մեդվեդևը:


© armedia.am