Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության և վերլուծության ֆրանսիական բյուրոյի (BEA) փորձագետները հաստատել են տեղեկությունն այն մասին, որ վթարի ենթարկված EgyptAir ավիաընկերության ինքնաթիռում ծուխ է գրանցվել մինչև ինքնաթիռի անհետանալը ռադարներից։
The Wall Street Journal-ի տվյալների համաձայն ծուխը եղել է զուգարանում, որը գտնվում է ինքնաթիռի կառավարման սենյակի մոտ: Թերթը նշում է, որ այնտեղ գտնվում են ինքնաթիռի համակարգչային մասի կարևոր հատվածները, որոնք կարող էին դադարել գործել հրդեհաշիջման համակարգը միացնելու դեպքում:
Նշվում է նաև, որ առկա տվյալները բավարար չեն պնդելու համար, որ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել։