Այս տարի ավանդական դարձած «թանգարանների գիշերը» հյուրընկալվել է նաև Ղարաբաղում։ Հնագույն Տիգրանակերտն իր դռները բացել է ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների առջև։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։