Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել տնտեսման հավելյալ միջոցառումներին, որոնք նախատեսում են ծախսերի կրճատում և հարկերի բարձրացում: Օրենքի նախագծի օգտին քվեարկել է 153 պատգամավոր, դեմ՝ 145-ը, փոխանցում է BBC-ն։
Նոր միջոցառումները երկրին թույլ կտան միջազգային վարկատուներից ստանալ 5.4 մլրդ դոլարի չափով հերթական տրանշը։
Նշենք, որ խորհրդարանի որոշումը հանգեցրել է Աթենքում մասսայական բողոքի ակցիաների. հազարավոր մարդիկ էին հավաքվել խորհրդարանի շենքի մոտ: