ՆԱՏՕ-ի՝ Վարշավայի գագաթաժողովում բեկումնային որոշումներ են ընդունվելու: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Լեհական ռադիոյին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ գագաթաժողովի ժամանակ հանգուցային որոշումներ կընդունվեն այն մասին, թե ինչպես է դաշինքը հարմարվելու անվտանգության ոլորտի նոր իրադրությանը: «Մենք պետք է ամրապնդենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Եվրոպայի արևելյան մասում, դա կլինի բազմազգ ներկայություն: Այդպիսով, մենք հստակ ազդանշան կտանք, որ մի երկրի վրա հարձակումը կդիտվի գրոհ ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ»,- նշել է գլխավոր քարտուղարը: