ԱՄՆ-ը չեղարկել է Վիետնամին զենք վաճառելու էմբարգոն

13:21     23 մայիսի, 2016

ԱՄՆ-ն ամբողջությամբ չեղարկել է Վիետնամին զենք և ռազմական տեխնիկա մատակարարելու էմբարգոն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է BBC-ն։

«ԱՄՆ-ը լիովին հանում է Վիետնամին սպառազինությունների վաճառքի արգելքը, որը գործել է մոտ 50 տարի»,- ասել է Օբաման Վիետնամի նախագահ Չան Դայ Քուանգի հետ Հանոյում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ ԱՄՆ-ը Վիետնամին զենք վաճառելու արգելք էր սահմանել 1984 թվականին:


© armedia.am