ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը կչեղարկվի 2017-ից ոչ շուտ

12:31     23 մայիսի, 2016

Գերմանիայի կառավարությունը հույսեր չունի, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել հուլիսի 1-ից՝ ինչպես նշված է Բրյուսելի ու Անկարայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունում: Այս մասին գրում է Bild պարբերականը՝ գերմանական կառավարական շրջանակներում իր աղբյուրներին հղումով:

Պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ Թուրքիայի համար վիզային ռեժիմը կարող է չեղարվել 2017 թվականից ոչ շուտ:


© armedia.am