Մայիսի 23-ին Ստամբուլում մեկնարկած ՄԱԿ-ի համաշխարհային մարդասիրական հարցերով գագաթաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիա ժամանած Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հայտնել իր անհանգստությունը՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մի մասին անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
«Երկխոսության ընթացքում նախագահ Էրդողանին բացահայտ ասացի, որ անկախ դատական համակարգի, անկախ ԶԼՄ-ների և ուժեղ խորհրդարանի կարիք ունենք»,- ասել է Մերկելն՝ ավելացնելով, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների մի մասին անձեռնմխելիությունից զրկելու հանգամանքը մեծ անհանգստության առիթ է հանդիսանում: