Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

11:33     24 մայիսի, 2016

Պակիստանում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Հեյլը կանչվել է երկրի ԱԳՆ՝ կապված ամերիկյան ուժերի կողմից Թալիբան շարժման առաջնորդին չեզոքացնելու գործողության հետ, հայտնում է The Daily Pakistan-ը:

Պակիստանյան իշխանությունների պնդմամբ անօդաչու սարքի հարվածը հանդիսանում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում:

Մայիսի 21-ին Պակիստանի հարավարևմտյան շրջաններից մեկում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից սպանվել է Թալիբան շարժման առաջնորդ Մուլլա Ախտար Մանսուրը: Ամերիկյան զինվորականները հարվածը հասցրել են Օբամայի հրամանով:


© armedia.am