Կարապի լճում հունիսի 2-ին տեղի կունենա «Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, հաղորդում է Արմենպրեսը:
Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ:
Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12-ը՝ երևանյան մշակույթի օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է):