«Ավրորա» մրցանակի դափնեկիրը ելույթ կունենա Ստամբուլում ՄԱԿ-ի գագաթաժողովում

14:01     24 մայիսի, 2016

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթաժողովում, որին մասնակցելու են քաղաքական և մարդասիրական ոլորտների 5.000 ներկայացուցիչներ, հայտնում է NEWS.am-ը:

Մարգարիտ Բարանկիցեն որպես «Ավրորա» մրցանակի դափնեկրի իր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։

Նշենք, որ առաջին անգամ կազմակերպվող Մարդասիրական համաշխարհային գագաթաժողովը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, տեղի կունենա Թուրքիայում 2016թ. մայիսի 23-24-ը։


© armedia.am