Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը չի պլանավորում Ադրբեջանի վարկանիշի հերթական նվազեցում: Այդ մասին հայտարարել է գործակալության փոխնախագահ, վերլուծաբան Մարիա Մալյուկովան, հայտնում է minval.az-ը:
«Բացասական բոլոր գործոնները հաշվի են առնվել տարեսկզբին վարկանիշի նվազեցման ժամանակ», - ասել է Մալյուկովան: Նրա խոսքերով՝ առաջիկա 12-18 ամիսներին Ադրբեջանի բանկային ոլորտում դրական փոփոխություններ չեն ակնկալվում:
«Ադրբեջանը թևակոխել է տնտեսական հետընթացի ժամանակաշրջան: Մենք այս տարի ակնկալում ենք ՀՆԱ-ի 3.3-տոկոսանոց անկում: Ֆիսկալ իրավիճակը վատթարացել է», - նշել է վերլուծաբանը: