Փորձագետները հերքել են EgyptAir-ի ինքնաթիռում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը

21:21     24 մայիսի, 2016

Եգիպտոսի դատաբժշկական փորձաքննության ծառայության ղեկավար Հիշամ Աբդել Համիդը հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ իր աշխատակիցներն իբր հայտարարել են EgyptAir-ի կործանված ինքնաթիռում պայթյունի հետքեր գտնելու մասին, հայտնում է РИА Новости-ն։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ զոհերի մամինների մնացորդների զննությունն ու փորձաքննությունը ցույց են տալիս, որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ EgyptAir-ի Փարիզ-Կահիրե թռիչքն իրականացնող ինքնաթիռը ռադարների տեսադաշտից անհետացել էր մայիսի 19-ի առավոտյան։ Ավելի ուշ դրա մնացորդները հայտնաբերվել էին Միջերկրական ծովում։ Ինքնաթիռի 56 ուղևորները ու անձնակազմի 10 անդամները զոհվել են։


© armedia.am