«Թալիբանը» հայտնել է շարժման նոր առաջնորդի անունը

09:55     25 մայիսի, 2016

«Թալիբան» շարժումը պաշտոնապես հաստատել է ամերիկյան ավիահարվածի հետևանքով իր պարագլխի՝ մոլլա Ախթար Մանսուրի մահը և հայտնել նոր իրավահաջորդի անունը, փոխանցում է BBC-ն։

«Թալիբանի» նոր առաջնորդ է դարձել Մաուլավի Հիբատուլլա Ախունզադան՝ Մանսուրի նախկին տեղակալը, ով զբաղվում էր շարիաթական դատավարություններով:

Մոլլա Ախթար Մանսուրը գլխավորել է «Թալիբան» շարժումը 2015 թվականի հուլիսից՝ շարժման առաջնորդ մոլլա Մոհամմեդ Օմարի մահից հետո:


 


© armedia.am