«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման համար երկխոսության ճանապարհները բաց ենք թողելու, հարաբերությունները կարգավորելու ենք քննարկումների միջոցով՝ ելնելով ընդհանուր շահերից»,-ասել է նա։
Երկրի նորանշանակ վարչապետը խոսել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին՝ նշելով.
«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները չենք դիտարկում որպես այլ երկրների հետ հարաբերությունների այլընտրանք։ Թուրքիան շարունակելու է կատարել պարտավորությունները ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալու համար։ Դրան ի պատասխան ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ երկակի չափանիշների կիրառումը ճիշտ չենք համարում»,-ասել է նա։