Եվրախումբը համաձայնեցրել է Հունաստանին ֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացումը՝ 10,3 մլրդ եվրոյի չափով: Այս մասին հայտարարել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը, փոխանցում է ТАСС--ը:
«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որը հնարավորություն կտա ավարտել Հունաստանին մակրոֆինանսական օգնության ծրագրի իրականացման մասին առաջին զեկույցը»,- հայտնել է Դեյսելբլումը Եվրախմբի նիստից հետո:
Աթենքին օգնության հերթական տրանշը հնարավոր դարձավ տնտեսության բարեփոխման շուրջ հունական իշխանությունների ջանքերի շնորհիվ: Նշվում է, որ հետագա փոխանցումների համար Աթենքը պետք է իրականացնի միջազգային ծրագրի բոլոր նպատակայի ցուցիչները՝ մասնավորապես սեփականաշնորհման և էներգաշուկայի բարեփոխումների հետ կապվածները: