Վերջերս Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը Ռաուլ Ուոլենբերգի հիմնադրանի ներկայացուցիչներին պատմել է Ֆրանսիայի նացիստական բռնազավթման ժամանակ իր, քրոջ՝ Աիդայի, և ծնողների՝ Քնարի և Միշայի կյանքի որոշ դրվագների մասին: Ազնավուրները սեփական տանն ապաստան են տրամադրել փրկություն փնտրող հրեաներին, հայերին ու նացիստների կողմից որոնվող այլ մարդկանց:
Հիմնադրամի նախագահ Էդուարդո Էրնեկյանն ու հիմնադիր Բարուխ Թենեմբաումը անձնական նամակով շնորհավորել են 92-ամյակի կապակցությամբ ու հայտնել են, որ Իսրայելի փոստային ծառայությունը նամականիշներ կտպի Միշա և Քնար Ազնավուրների պատվին: Ինքը՝ Շարլ Ազնավուրն ու իր քույր Աիդան, կպարգևատրվեն Ռաուլ Ուոլենբերգի հիմնադրամի մեդալով: