ԵԱՏՄ երկրների հետ ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ Իրանի հետո ոչ ֆորմալ խորհրդակցությունները կմեկնարկեն հունիսին: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրային հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան:
Նիկիշինան հայտարարել է, որ իրենք որպես Իրանի հետ համագործակցության մաս են տեսնում առևտրի ոլորտում առկա սակագնային ու ոչ սակագնային արգելքները: Նրա խոսքերով՝ որոշվել է Իրանի հետ ստեղծել բացառիկ նախադեպ: «Դրանք ոչ ֆորմալ խորհրդակցություններ են: Մենք այդ խորհրդակցություններին ձեռնամուխ կլինենք հավանաբար հունիսի սկզբին»,- ասել է նա: