Վանում քուրդ զինյալները զինվորներ տեղափոխող մեքենա են պայթեցրել

16:15     25 մայիսի, 2016

Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու մոտ  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պայթեցրել են այդ ժամանակ մայրուղիով անցնող զինվորներ տեղափոխող  մեքենան: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով Habergazetesi թերթի կայքին:

Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել:

Պայթուցիկը գործի է դրվել  հեռակառավարման վահանակի միջոցով: Տարածքում թուրքական օդուժի աջակցությամբ սկսվել է լայնամասշտաբ գործողությունների իրականացում:


© armedia.am