Խադիջա Իսմայիլովան ազատության մեջ է

16:01     25 մայիսի, 2016

Ադրբեջանի Գերագույն դատարանն այսօր քննել է ադրբեջանցի ամենահայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը՝ կապված իր նկատմամբ կայացված դատավճռի հետ:

Դատական գործընթացի ժամանակ որոշվել է նրա ազատազրկման ժամկետը փոխարինել 3.5 տարի ժամկետով պայմանական ազատազրկմամբ:

Խադիջա Իսմայիլովան դատապարտվել էր 7.5 տարվա ազատազրկման՝ «յուրացումների, չարաշահումների ու հարկերի վճարումից խուսափելու» համար կողծ մեղադրանքով։


© armedia.am