Նավթի գինը նոյեմբերից առաջին անգամ հաղթահարել են 50 դոլարի շեմը

11:53     26 մայիսի, 2016

Լոնդոնյան բորսայում  վաճառքի առաջին շամերին Brent ապրանքանիշի նավթի գները 2015 թվակնի նորյեմբերից առաջին անգամ անցել է բարելի համար 50 դոլարից, հայտնում է BBC-ն:

Brent տեսակի նավթի մեկ բարելը վճարում է 50,06 դոլարով, ինչը 2,9 տոկոսով բարձր է չորեքշաբթի օրն աճուրդների փակման մակարդակից: WTI ամերիկյան նավթը նույնպես թանկացել է. բարելի դիմաց ՝ 49,88 դոլար, ինչը 2,5 տոկոսով բարձր է նախորդ աճուրդի փակման մակարդակից:

Նշվում է, որ նավթի գների բարձրացման պատճառը Goldman Sachs ներդրումային ընկերության հրապարակած կանխատեսումն է կապված նավթի շուկայում սպասվող դեֆիցիտի հետ: Նման կանխատեսման պատճառ է դարձել Նիգերիայում գազատարների վրա հարձակումը և Կանադայում անտառային հրդեհները:


© armedia.am