Ճապոնիայում հայտնի «յուբարի» տեսակի 2 սեխը վաճառել են պատմության մեջ ռեկորդային` ավելի քան 27.000 դոլարով: Դա տեղի է ունեցել աճուրդի ընթացքում, որը կայացել է Սապորո քաղաքի կենտրոնական շուկայում, գրում է ТАСС-ը:
Սեխերն ունեն կլոր ձև և առանձնանում են հատուկ կանաչ կեղևով՝ ռելիեֆային դեղին գծերով: Դրանց նարնջագույն միջուկը գնահատվում է նուրբ և յուրահատուկ քաղցր հոտի համար:
Ռեկորդակիր սեխերը գնել է Ամագասակի քաղաքում սուպերմարկետի սեփականատերը: Նա մտադիր է նախ դրանցով զարդարել իր խանութի ցուցափեղկերը, այնուհետև վաճառքի դնել առցանց աճուրդում: