Զինծառայողների և կամավորների համար սոցիալական պաշտպանության նոր միջոցներ կլինեն: Այս մասին մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաղորդում է NEWS.am-ը:
Նա հիշեցրել է, որ պետությունը 4 մլն դրամ է հատկացնում զոհված զինծառայողների ընտանիքներին և հավելել, որ պատրաստվում է Կառավարության որոշում, որը նման միջոցներ կնախատեսի նաև կամավորների համար: