Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի նախագահությամբ ընթացող G7 գագաթաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահները, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ու Կանադայի վարչապետերը: Ճապոնիա են ժամանել նաև Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Մի շարք այլ երկրների ղեկավարներ էլ որպես գագաթաժողովի հյուր են ժամանել Ճապոնիա: Իսկ ահա քննարկումների հիմնական թեմաներն են լինելու համաշխարհային տնտեսության խնդիրները, միգրացիոն ճգնաժամը: