Վերջին զանգը կսկսվի լռության րոպեով

14:27     26 մայիսի, 2016

Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում նշվող Վերջին զանգը կսկսվի լռության րոպեով՝ ի պատիվ ու հիշատակ զոհված զինծառայողների:

Այդ մասին է հայտարարել ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, գրում է Yerkir.am-ը

«Ուղիղ 50 օր առաջ վտանգված էր Վերջին զանգը նշելու հնարավորությունը, բայց մեր հերոս զինվորների կյանքի գնով վաղը կայանալու է այն»,- ասել է նա:

Հովհաննիսյանի խոսքերով, 2016-ին դպրոցը կավարտի շուրջ 25 հազար աշակերտ:


© armedia.am