Համացանցում տարածվել է մի տեսանյութ՝ «Ի՞նչ է ձեզ համար Արցախը»: «Vartanush Grandma&Co» տուրիստական ընկերության կողմից Մոսկվայում նկարահանված տեսանյութում հայկական ծագում ունեցող ռուս հայտնի աստղերը խոսում են, թե ինչ է իրենց համար նշանակում Արցախը: «Յուրաքանչյուրի պատասխանն ապշեցնող էր: Այդպես լինում է միայն այն դեպքում, երբ մարդիկ խոսում են ինչ-որ խիստ անձնական, ոչ շինծու, իրական և բացառապես իրեն պատկանող բանի մասին», - ասում են ակցիայի կազմակերպիչները:
Թե ինչ է նշանակում Արցախը իրնեց համար մասնավորապես նշել են Ժասմին Բեբենսը, Արիկ Մանուկյանը, Նարինե Աբգարյանը, Արամ Դավիդյանը, Մարիամ Մեհրաբովան, Գայանե Բրեյնովան, Սոնա Սահակյանը: