Թուրք-քրդական բախումներ Մարդինում. կան զոհեր

20:30     26 մայիսի, 2016

Մայիսի 25-ին Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Միդյաթ շրջանի Անըթլը գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները տեղի պարեկային կետի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել: Այս մասին հաղրդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Haberler կայքին:

Պայթյունի հետևանքով սպանվել է 1 թուրք ենթասպա և գյուղի պահակազորի 2 անդամ: Եվս երկու անվտանգության աշխատակից վիրավորվել են, որից մեկի վիճակը գնահատվում է ծանր:


© armedia.am