Մայիսի 25-ին Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգի Միդյաթ շրջանի Անըթլը գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները տեղի պարեկային կետի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա են պայթեցրել: Այս մասին հաղրդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Haberler կայքին:
Պայթյունի հետևանքով սպանվել է 1 թուրք ենթասպա և գյուղի պահակազորի 2 անդամ: Եվս երկու անվտանգության աշխատակից վիրավորվել են, որից մեկի վիճակը գնահատվում է ծանր: