Մայիսի 23-ին Հայաստանի բազմաթիվ բնակավայրերին վնաս հասցրած փոթորիկից ավելի հզորն է սպասվում Հայաստանում։
Հանրապետությունը կհայտնվի նոր ցիկլոնի էպիկենտրոնի գոտում մայիսի 28-30-ին, տեղեկացրել է իդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, գրում է Նովոստի Արմենիան։
Այդ ցիկլոնի հետևանքով նշված օրերին կհաստատվի եղանակի խիստ անկայուն ռեժիմ:
«Հատկապես կեսօրից հետո և գիշերը շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ, իսկ ամպրոպների ժամանակ պետք է սպասել քամու ուժգնացման՝ 20-25մ/վրկ», -ասել է Սուրենյանը։