Ֆրանսահայ ալպինիստ Արա Խաչադուրսյանը մայիսի 22-ին Էվերեստի գագաթի նվաճումը նվիրել է աշխարհի բոլոր հայերին:
«Աշխարհի գագաթին: Ես դա արեցի: Աշխարհի բոլոր հայերի և ինձ համար: Մեր գործը երբեք չի մահանա: Մենք հիշում և պահանջում ենք: 1915թ ապրիլի 24-ը չի կարող մոռացվել, մենք երբեք չենք մոռանա 1.5 մլն զոհերին: Թող ողջ աշխարհը տեսնի, թե որքան հզոր են հայերը»,- իր Facebook-յան էջում գրել է Խաչադուրյանը: