ՀԱՀ-ում սպիտակամորթներին կստիպեն վաճառել իրենց հողակտորները

09:22     27 մայիսի, 2016

Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որով կառավարությունն իրավունք է ստանում օտարելու սպիտակամորթ ֆերմերների հողատարածքները:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ՀԱՀ իշխանությունները սպիտակամորթներից հողերը հարկադրաբար գնելու են սևամորթներին հանձնելու համար:

Ապարտեիդի ռեժիմի անկումից երկու տասնամյակ անց ՀԱՀ-ում հողատարածքների բավականին մեծ մասը պատկանում է սպիտակամորթներին, ինչի դեմ պատրաստվում է պայքարել իշխող Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը:


© armedia.am