ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ քննարկել Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունների մասին որոշման օրինականությունը։ Այս մասին նա հայտարարել է ճապոնական The Asahi Shimbun թերթին տված հարցազրույցում։ «Ես կրկին չեմ քննարկելու Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային զենքի կիրառման մասին որոշումը»,- հայտարարել է Օբաման։
Օբաման ընդգծել է, որ ուղևորվում է Հիրոսիմա՝ «հիշելու և հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված տասնյակ միլիոնավոր մարդկանց»։
Այսօր նախատեսվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պատմական այցը Հիրոսիմա՝ դառնալով առաջին գործող նախագահը, որ կայցելի 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի ենթարկված ճապոնական քաղաք: