Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են հյուսիսկորեական երկու նավերի վրա բացել այն բանից հետո, երբ նրանք կտրել-անցել Դեղին ծովում երկու երկրների միջև վիճահարույց սահմանը: Այս մասին հայտնում են հարավկերոական լրատվամիջոցները՝ երկրի գլխավոր շտաբին հղումով:
Նշվում է, ոչ նախազգուշական կրակոցներից անմիջապես հետո սահմանախախտները վերադարձել են ԿԺԴՀ-ի տարածքային ջրեր: Դեղին ծովի շրջանում կորեական երկու պետությունների միջև համաձայնություն չկա բաժանման գծի վերաբերյալ, ի տարբերություն ցամաքի ռազմասահմանազատիչ գծի: Պաշտոնապես երկու Կորեաները պատերազմի վիճակում են գտնվում 1950 – 1953 թվականների զինված հակամարտության ժամանակներից ի վեր: Դիմակայությունն այն ժամանակ ավարտվեց զինադադարի համաձայնությամբ: