Հարևաններ ունեն բոլորը՝ մարդիկ, կենդանիները, երկրները, մոլորակաները… Եվ որպեսզի չմոռանանք, որ մենք բոլորս մոտ ենք ապրում և ըստ էության հարևաններ ենք, 2000 թվականին Փարիզում հիմնվել է նոր տոն՝ «Հարևանների եվրոպական օրը» (European Neighbours Day): Այն ամեն տարի նշվում է մայիսի վերջին ուրբաթ օրը:
Ինչպես նշում են տոնի կազմակերպիչները, Հարևանների օրը նշելու «կանոնները» բավականին պարզ են. պետք է նախապես զգուշացնել հարևաններին, հավաքվել բոլորին հարմար տեղում՝ ընդհանուր սեղանի շուրջ: Հարևաններից յուրաքանչուրը պետք է իր հետ բերի հյուրասիրություն: