Կենակ մականունով ագռավը, ով հաճախակի է բախվել Վանկուվերի ոստիկանության հետ դանակներ, բանալիներ և ոստիկանական ավտոմեքենաների սարքավորումների դետալներ գողանալու պատճառով, կրկին հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, հայտնում ABC News-ը:
«Կենակը հանցագործության վայրից գողացել է դանակը: Մինչ ոստիկանները սկսել են հետապնդել ագռավին, նա թռել է 6-9 մետր և ցած գցել դանակը», - ասվում է Վանկուվերի ոստիկանության վարչության հայտարարությունում:
Նշվում է, որ ոստիկանները հեշտությամբ են նույնականացրել հանցագործին ոտքերից մեկի վրայի նարնջագույն օղակով: