Թուրքիայի բոլոր օդանավակայաններում մանրակրկիտ ստուգվում են նոթբուքերը

11:53     27 մայիսի, 2016

Թուրքիայի բոլոր օդանավակայաններում խստացված հսկողություն է սահմանվել։ Ստուգվում են ուղևորների բոլոր համակարգիչները ։

Ստուգումները սկսվել են այն բանից հետո, երբ օրեր առաջ Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ նահանգում, «Իսլամական պետության» դեմ գործողությունից հետո հայտնաբերվել էր նոթբուք՝ պայթուցիկ սարքով, հատնում է Milliyet-ը:

Դրանից հետո ոստիկանությունը խստացրել է դյուրակիր համակարգիչների տեղափոխումը։ Օդանավակայաններում դրանք մեկ առ մեկ միացվում ու ստուգվում են, ինչի պատճառով հսկայական հերթեր են գոյանում։

Նշվում է, որ նոթբուքերի ստուգումները կշարունակվեն առաջիկա 10 օրում:


© armedia.am